ԵՐԵՎԱՆԻ ԽՈՍՔԻ ԾԱՆՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ Հ.8 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

Միջոցառում —Աշուն

Դեկտեմբերի 20th, 2017

 

Կրթահամալիրում թևածում էր աշնանային տրամադրությունը: Դաստիարակ Է. Գրիգորյանի, թատերական խմբակի ղեկավար Ա. Ալեքսանյանի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ս. Սիրականյանի շնորհիվ փոքրիկները ներկայացրեցին աշնանային բազմերանգ գույներով լի միջոցառում:

Նոյեմբերի 14-ը լոգոպեդի միջազգային օր

Դեկտեմբերի 20th, 2017

Նոյեմբերի 14-ը՝ լոգոպեդի միջազգային օր: Օրվա կապակցությամբ Երևանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողները, ովքեր իրենց պրակտիկան են անցկացնում կրթահամալիրում, ներկայացրեցին ուսուցողական և զարգացնող հատուկ մանկավարժական խաղեր, որոնք պատրաստել էին իրենց ձեռքով:Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիդ մասնագիտական տոնի առիթով և մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն:

Էքսկուրսիա Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում

Նոյեմբերի 8th, 2017

Կրթահամալիրի գրադարանում կազմակերպված ցերեկույթը այս անգամ նվիրված էր Աթաբեկ Խնկոյանին, որը նախաձեռնել էր 6-րդ դասարանի դաստիարակը: Աշակերտները հնչեցրին գրողի հայտնի ստեղծագործություններից հատվածներ, ներկայացրեցին փոքրիկ բեմականացում <<Ճպուռն ու մրջյունը>> հայտնի հեքիաթից: Ներկայացվեց նաև հեղինակի կենսագրությունից տեղեկություններ: Ստեղծագործողի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար երեխաները դաստիարակի և դասղեկի հետ միասին այցելեցին նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Ոսկե աշուն միջոցառում Խ.Աբովյանի անվան տուն-թանգարանում

Նոյեմբերի 8th, 2017

Հերթական միջոցառումը <<Ոսկե Աշուն>> խորագրով անցկացվեց Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանում, որին ներկա գտնվեցին մանկավարժները, ծնողները, ինչպես նաև Երևանի մանկավարժական համալսարանի ուսանողները: Աշակերտները հանդես եկան աշունը բնութագրող գեղեցիկ ստեղծագործություններով ու երգերով: Այնուհետև երեխաները ներկայացրեցին մեծանուն գրողի կենսագրությանը և գրական գործունեությանը վեաբերող տեղեկություններ, որից հետո էքսկուրսավարի օգնությամբ շրջեցին թանգարանում: Շնորհակալություն դասվարներին, դաստիարակներին գեղեցիկ միջոցառման համար: Առանձնահատուկ շնորհակալություն Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրինությանը համագործակցության և ջերմ ընդունելության համար: